Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում հաստատել Է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս գլխավորել Է կրթության եւ գիտության կոմիտեն:

Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել Է 88 պատգամավոր: Մեկ պատգամավոր դեմ Է քվեարկել: Պապուաշվիլիին աջակցող խորհրդարականանների թվում եղել Է առնվազն հինգ ընդդիմադիր, քանի որ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանում ունի 83 տեղ:

Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում փոխարինել Է Կախա Կուչավային: Ինչպես հայտարարել Է Կուչավան, ինքը կմնա «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ եւ կաշխատի շատ կարեւոր պետական նախագծի վրա: Մանրամասների մասին նա խոստացել Է հայտնել արդեն հաջորդ տարի:

«Սա շատ մեծ պատիվ եւ պատասխանատվություն Է հասարակության առջեւ եւ մեր քաղաքական թիմի առջեւ: Համապատասխանաբար, ես ամեն բան կանեմ, որպեսզի այս պաշտոնում արժանիորեն ծառայեմ մեր երկրին ու ժողովրդին»,-հայտարարել Է Պապուաշվիլին՝ հանդես գալով քվեարկությունից առաջ տեղի ունեցած նիստում:

Դրա հետ մեկտեղ նա շնորհակալություն Է հայտնել Կուչավային, որը, նրա խոսքով, «դժվարին քաղաքական ժամանակաշրջանում արժանիորեն ղեկավարել Է խորհրդարանը եւ կարողացել համախմբել խորհրդարանական կյանքը»:

«Որպես խորհրդարանի նախագահ ես պաշտպան կկանգնեմ խորհրդարանական սուվերենությանը: Անպայմանորեն, ես «Վրացական երազանք» թիմի անդամ եմ եւ դրանով իսկ վրաց ժողովրդի մեծամասնության կամքը ներկայացնող»,-ասել Է Պապուաշվիլին: Նրա խոսքով, չնայած իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա հակասություններին, խորհրդարանում կողմերի համագործակցության լավ փորձ կա ընտրական բարեփոխման հարցերում, հաղորդել Է Sputnik-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.