tert.am: Վրաստանի Ժինվալի ջրամբարի մոտ զբոսաշրջիկներով միկրոավտոբուսն ընկել է ժայռից: Regnum-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
Զոհվածներն ու վիրավորները Մոլդովայի քաղաքացիներ են։