Թբիլիսիում այսօր նույնպես ակցիա կանցկացվի |aliq.ge|

aliq.ge։ Թբիլիսիում երեկ ավարտվեց թվով 20-րդ բողոքի ակցիան: Ցույցի կազմակերպիչների խոսքերով այսօր նույնպես Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կանցկացվի բողոքի ցույց:

Այսօր՝ ժամը 19:00-ին 21-րդ ակցիայի ժամանակ կցուցադրվեն լուսանկարներ, որոնք արվել են վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաքում:

Կազմակերպիչների խոսքով ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հարաժարական չի տվել:
Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն 20 օր շարունակ պահանջում են նախարարի հրաժարականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.