Ղազախստանում բողոքի ակցիաների արդյունքում իշխանություններն իջեցրել են վառելիքի գինը |1lurer.am|

1lurer.am:  Ղազախստանի իշխանությունները իջեցրել են Մանգիստաուի շրջանում վաճառվող հեղուկ գազի գինը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 1-ից գազի գինը կրկնակի աճել էր՝ 60-ից հասնելով 120 տենգեի։

Ակտաու քաղաքում արդեն մի քանի օր է՝ չէին դադարում բողոքի ցույցերը: Քաղաքի կենտրոնական հատվածում քաղաքացիները վրաններ էին տեղադրել և նստացույց հայտարարել: Քաղաքացիները գազալցակայանների սեփականատերերին մեղադրել են դավադրության համար և պահանջել գազի գինը վերադարձնել նախկին գնին՝ հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի չափը։
 
Ակտաու են ժամանել երկրի փոխվարչապետ Երալի Տուգժանովը և էներգետիկայի նախարար Մագզում Միրզագալիևը: Նրանք հայտնել են, որ գազի գինը մեկ լիտրի համար կկրճատվի մինչև 50 տենգե։
 
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ալմաթիում և Մանգիստաուի մարզի այլ քաղաքներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.