Ղազախստանում ինտերնետ կապը ամբողջովին անջատվեց |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանում ինտերնետ կապը ամբողջովին անջատվեց, այս մասին հայտնում է GlobalCheck արգելափակումների մոնիթորինգային ծառայությունը, որի տվյալներով՝ ինտերնետ կապը չի աշխատում ինչպես բջջային, այնպես էլ լարային օպերատորների համար։

Ղազախստանում ինտերնետի ամբողջական արգելափակումը հաստատում է բրիտանական NetBlocks ընկերությունը, որը վերահսկում է ինտերնետի վիճակը ամբողջ աշխարհում: Ղազախստանի մի շարք կայքեր, այդ թվում՝ հանրապետությունում հայտնի զանգվածային լրատվամիջոցները, ներկայումս անհասանելի են։

Ղազախստանում հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ երեք օր առաջ բռնկված բողոքի ակցիան վերածվել է զանգվածային ցույցերի ողջ երկրով մեկ՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի։ Ցույցերն ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, հաղորդվում է հարյուրավոր ձերբակալվածների մասին: Զոհերի և վիրավորների մասին մինչ այս պահը տեղեկություններ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.