ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Ղազախստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես զրույցից հետո նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, պետքարտուղարը հայտարարել է Ղազախստանում սահմանադրական ինստիտուտներին և ԶԼՄ-ների ազատությանը ԱՄՆ-ի աջակցության մասին և կոչ արել կարգավորել իրավիճակը։