Հունվարի 6-ին Ղրղզստանի խորհրդարանը չկարողանալով լուծել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում իր զինվորականների ուղարկման հարցը՝ այն հետաձգել է մինչև ուրբաթ՝ հունվարի 7։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես հինգշաբթի կեսօրին հաղորդել է Ղրղզստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, խորհրդարանում չի ապահովվել անհրաժեշտ քվորումը՝ հարցի լուծման համար։
Ղրղզստանում զինվորականներին արտասահման ուղարկելու որոշումը կարող է ընդունել միայն խորհրդարանը՝ երկու երրորդի մեծամասնությամբ։