ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան |azatutyun.am|

azatutyun.am: «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստան է մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ տեղափոխելով ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի Հայաստանի ստորաբաժանումը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումով ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավ Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է կատարել Ղազախստանի Հանրապետություն», – հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.