armenpress.am: Ղազախստանում ի հիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:
«Երկրի մի շարք շրջաններում իրականացված ահաբեկչական իրադարձությունների հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի հետ կապված Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր»,-ասվում է Ուալիի տարածած հաղորդագրության տեքստում: