Ռուսաստանի ավիացիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նոսվոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Գերատեսչությունից հավելել են, որ զինծառայողներին ռուսական Իլ-76 ինքնաթիռներով «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են Ալմաթիի օդակայան:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
Ավելին՝ tert.am կայքում