tert.am: Հուլիսի 9-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած հանդիպման արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարություններով:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորման մեկ տարբերակ ունի միայն:
«Խոսելով տարածաշրջանում կայունության մասին՝ մենք նախագահ Ալիևի հետ քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ռազմական լուծում չկա, միայն քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն», – Տուսկին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները: