Ղազախստանի նոր վարչապետ է դարձել Ալիխան Սմաիլովը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ասկար Մամինին։ Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, որը շարունակում րէր կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը:
Այսօր՝ հունվարի 11-ին, Մեջիլիսի՝ երկրի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սմաիլովի թեկնածությանը, որն առաջադրել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը։ Նիստին մասնակցել է107 պատգամավորներից 89-ը։ Երեք խմբակցություններն էլ պաշտպանել են Սմայիլովի թեկնածությունը։
Տոկաևը ստորագրել Ալիխան Սմայիլովին Ղազախստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը։
Ալիխան Սմաիլովը 12-րդ վարչապետն է անկախ Ղազախստանի պատմության մեջ։ Մինչ այս Սմաիլովը զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։