Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ին, այսօր իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Տոկաևը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` երկրում անկարգությունների հետևանքով աջակցության համար: ՀԱՊԿ անդամ երկրնեը՝ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ, խաղաղապահներ են ուղարկել Ղազախստան, որոնց առաջադրանքները ներառում են պետական, ռազմական և սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանությունը։