Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով հաստատել է կառավարության նոր կազմը։
Ռոման Սկլյարը նշանակվել է առաջին փոխվարչապետ։
Փոխվարչապետի պաշտոններ են ստացել Երալի Տուգժանովն ու Բախիթ Սուլթանովը։
Իրենց պաշտոնները պահպանել են՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդի, պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանով և ներքին գործերի նախարար Երլան Թուրգումբաև։