tert.am: ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեսաժողովի ձևաչափով կանցկացվի հունվարի 13-ին, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողութունների իրականացումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը:
Վերջինիս խոսքով՝ նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոևը: