Ալմաթիի օդանավակայան է ժամանել առաջին միջազգային չվերթը |armenpress.am|

armenpress.am: Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել էր զանգվածային անկարգությունների պատճառով: Այս մասին հաղորդել է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ):

«Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան է ժամանել առաջին միջազգային չվերթը «էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,-ասվում է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաեւ պլանավորում է իրականացնել «էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի եւ Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները:

Ավելի վաղ ՔԱԿ-ը հաղորդել է, որ հունվարի 13-ին Ալմաթիի օդանավակայանը կսպասարկի տեղական ավիաընկերությունների ութ ավիաչվերթները մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ: Օդանավակայանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ալմաթիում պարետային ժամ գործելու կապակցությամբ, որը արտակարգ դրության շրջանակներում սահմանվել էր անկարգությունների պատճառով, օդանավակայանի աշխատանքը կիրականացվի 08:00-ից մինչեւ 21:00-ն (Երեւկանի ժամանակով 06:00-ից մինչեւ 19:00-ն): Դրա հետ մեկտեղ անվտանգության ապահովման նպատակներով թույլատրված է թերմինալ մուտք գործել միայն ուղեւորներին: Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը հունվարի 12-ին հաղորդել է, որ ամենօրյա չվերթները Մոսկվայի եւ Ալմաթիի միջեւ կվերսկսվեն հունվարի 14-ից: Ալմաթիի օդանավակայանն անկարգությունների մասնակիցների հարձակմանն էր ենթարկվել հունվարի 5-ին, բայց այդ նույն երեկոյան էլ հարձակումը հետ է մղվել: Արտակարգ դրության ռեժիմի գործողության սկսվելուց ի վեր օդանավակայանն սպասարկել է օդուժի չվերթները՝ քաղաք հասցնելով ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմին, իսկ ավելի ուշ՝ Ալմաթիից տարհանվող Ռուսաստանի քաղաքացիներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.