ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հունվարի 13-ին տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի երդման արարողությունը։

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատասխանատվությամբ կկատարեն իրենց մասնագիտական պարտականություններն ու իրենց գործունեությամբ կնպաստեն դատական համակարգի կայացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.