Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին |aliq.ge|

aliq.ge: Հունվարի 17-18-ը Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Եվրամիությունում։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը:

Այցի ընթացքում ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին երկկողմ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նույն օրը տեղի կունենա նաև ոչ պաշտոնական հանդիպում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ։ 

«Հանդիպումների հիմնական նպատակը դաշնակիցների հետ խորհրդակցություններ անցկացնելն է՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև անվտանգության հարցերի շուրջ ընթացող երկխոսության շրջանակներում։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկան և եվրաատլանտյան տարածքում անվտանգության բարդ միջավայրը», — ասված է հաղորդագրություն մեջ։ 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ տարեսկզբին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան բարձր մակարդակի այցը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հատուկ հարաբերությունների ևս մեկ հաստատումն է, և ընդգծում է այն փաստը, որ Վրաստանը նշանակալի տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ի օրակարգում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.