Տոկաևը հանձնարարել է հետաքննություն սկսել զանգվածային անկարգությունների մասով |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավապահ մարմինների ղեկավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը» հղում անելով Տոկաևի մամուլի ծառայությանը

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքներով երկրի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանում, մասնավորապես՝ Ալմաթիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համապարփակ հետաքննությանը, խաղաղ բնակչության մահերի ստույգ թիվը սահմանելուն, կրիտիկական իրավիճակներում իրավապահ մարմինների գործողությունները համակարգելու նոր կարգավորող դաշտի մշակմանը»,- նշվում է տարածված տեղեկատվության մեջ։

Տոկաևը նաև հանձնարարել է Անվտանգության խորհրդին արագացնել աշխատանքները Հատուկ գործողությունների ուժերի ստեղծման և ազգային անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ։

Հանդիպմանը երկրի ղեկավարին զեկուցվել է հունվարի առաջին տասնօրյակում մի շարք մարզերում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննության ընթացքի, իրականացված հատուկ գործողությունների արդյունքների, ինչպես նաև երկրում հասարակական անվտանգությունն ու օրինականությունն ապահովելու այլ գործողությունների մասին:

Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների առաջին ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.