Պուտինը պայման է առաջ քաշել Կիևի հետ բանակցելու համար |panarmenian.net|

panarmenian.net: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Մոսկվայի և Կիևի երկխոսությունը, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի հարաբերությունների բարելավումը, հնարավոր կլինեն, եթե նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարի իր նախընտրական խոստումներն ու սկսի խոսել Դոնբասի իր հայրենակիցների հետ: Այդ մասին նա հայտարարել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

«Կառուցողական երկխոսություն Կիևի հետ հանարավոր է, եթե Զելենսկին սկսի կատարել իր նախընտրական խոստումներն ու ուղիղ կապ հաստատի Դոնբասի իր համաքաղաքացիների հետ, դադարի նրանց անջատողական անվանել: Եթե Ուկրաինայի իշխանությունները կատարեն Մինսկի համաձայնությունները, ոչ թե անտեսեն»,-ասել է Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը հավելել է, որ «Ուկրաինայի քաղաքացիները Զելենսկուց և նրա թիմից ոչ թե հայտարարություններ են ակնկալում, այլ իրական գործողություններ, շուտափույթ փոփոխություններ դեպի լավը»:

Պուտինը նշել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները ստիպված են հանգուցալուծելու այն խնդիրները, որ մնացել են նախորդ իշխանություններից: «Եվ, իհարկե, Կիևի իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ ընդհանուր շահերից է բխում ոչ թե առճակատումը ՌԴ և Ուկրաինայի միջև, այլ պրագմատիկ գործակցությունը վստահության ու փոխըմբռնման հիման վրա: Մենք պատրաստ ենք դրան»,-հայտարարել է Պուտինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.