Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: Ա00յդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 18-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Գնել Սանոսյանի գործուղումը նախատեսված է հունվարի 19-21-ը: Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ԱՄԷ գործուղման արդյունքների մասին վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

2021 թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկած «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին իր տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Հայաստանի օրը Դուբայի էքսպոյում նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

ԱՄԷ-ի շեյխ Մուհամեդը դատապարտել է Ֆրանսիայում բռնությունները և աջակցել նախագահ Մակրոնին |1lurer.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.