tert.am: Մի շարք փողոցներ Ալմաթիի կենտրոնում փակվել են չորեքշաբթի՝ պայմանավորված քաղաքում անցկացվող հակաահաբեկչական գործողություններով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքայի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ հակահաբեկչական գործողություններով պայմանավորված ժամանակավոր փակ կլինեն մի քանի փողոցներ:
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր միջոցառումներին: Փողոցներում, որոնք ժամանակավորապես փակվել են, գտնվում է քաղաքապետարանը: