tert.am: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կիրակի El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շվեդիան և Ֆինլանդիան կմիանան Հյուսիսատլանտյան դաշինքին, նախարարն ասել է. «Մենք պետք է հարցնենք Շվեդիային և Ֆինլանդիային»։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, գերատեսչության ղեկավարն ասել է, որ «այժմ այդ սցենարը չի դիտարկվում»։
Ալբարեսը հանդես է եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը երկխոսության միջոցով լուծելու օգտին, սակայն վստահեցրել է, որ Արևմուտքը «պատրաստ է ցանկացած անկանխատեսելի հանգամանքների»: