armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄէ) հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 24-ին կալանել են երկու հրթիռներ, որոնք Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարներն արձակել են երկրի մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ:
Այդ մասին հաղորդում է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄէ-ի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):
Պաշտպանական գերատեսչության տվյալներով հրթիռների բեկորներն ընկել են Աբու Դաբիի Էմիրության մի քանի շրջաններում: Գրոհների հետեւանքով տուժածներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: