factor.am։ Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր չեն կարողացել կառույցի նախագահ ընտրել: Առաջադրված 4 թեկնածուներից ոչ ոք ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ՝ 662 ձայն է հաշվարկվել:
Լավագույն արդյունքը գրանցել է իտալացի թեկնածու Դավիդ Սասոլին՝ հավաքելով 325 ձայն: Սակայն այս արդյունքը նույնպես պակաս է եղել անհրաժեշտ 50%+1 ձայնից, որն անհրաժեշտ է քվեարկության առաջին փուլում հաղթանակի համար: ԵԽ նախագահի պաշտոնից հեռացող Անտոնիո Տայանին քվեարկության երկրորդ փուլ է հայտարարել: