Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել օրենսդրական ուղղումներին, որոնք չեղարկում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ղազախստանի ժողովրդական ասամբլեայում (ՂԺԱ) եւ Անվտանգության խորհրդում նրա ցմահ նախագահությունը: Նիստի հեռարձակումն իրականացվել է պալատի կայքում։

Այն, որ խորհրդարանի մաժիլիսը (ստորին պալատը) ավելի վաղ հավանություն է տվել այդ ուղղումներին լիագումար նիստում, հունվարի 19-ին հայտնել է պատգամավոր Կանատ Նուրովը: Ավելի ուշ օրինագծերի տեքստերը հրապարակվել են սենատի կայքում:

Պալատի սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի եւ իրավապահ մարմինների կոմիտեի եզրակացության համաձայն, ուղղումներն ուղղորդված են ՂԺԱ-ի նախագահի եւ ԱԽ-ի նախագահի լրազորությունները երկրի նախագահին փոխանցելուն: Այսպես, Ասամբլեայի մասին օրենքում բացառվում է Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի (ազգի առաջնորդի), այն ցմահ գլխավորելու իրավունքը, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքում՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքը:

Բացի այդ, խորհրդարանում քննարկվում են սահմանադրական օրենքների փոփոխություններն ու լրացումները, որոնք պահպանում են Հանրապետության սահմանադրական օրենքի կազմի մեջ մտնելու Նազարբաեւի իրավունքը, ինչպես նաեւ հանդես գալ կառավարությունում եւ խորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.