Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարը հրաժարական է տվել Դնեպրում կրակոցներից հետո |armenpress.am|

armenpress.am:  Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար Նիկոլայ Բալանը հրաժարական է տվել ազգային գվարդիականի կողմից իր գործընկերներին Դնեպրում գնդակահարելու դեպքից հետո, գնդի հրամանատարությունը հեռացվել է ծառայությունից։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Բալանը:

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրի մեքենաշինական գործարանի տարածքում կալաշնիկով ինքնաձիգից կրակել է զինծառայողների պահակախմբի վրա, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 5-ը վիրավորվել է:

Դրանից հետո զինծառայողը զենքով դիմել է փախուստի։ Քրեական գործ է հարուցվել, զինծառայողին սպառնում է մինչև 15 տարի կամ ցմահ ազատազրկում։

«Հաշվի առնելով, որ հրամանատարը պատասխանատու է ցանկացած գործողության համար, այսօր առավոտյան ես զեկուցագիր գրեցի ներքին գործերի նախարարին և միջնորդություն Ուկրաինայի նախագահին՝ Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից հրաժարականի համար»,-ասել է Բալանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.