tert.am: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը Twitter-ում։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր պետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը։
Կուսակցության համագումարում նախագահի թեկնածությունը պաշտպանել են միաձայն։ Նման նախաձեռնությամբ օրեր առաջ հանդես է եկել ինքը՝ Նազարբաևը՝ հայտարարելով, որ Տոկաևը «տիրապետում է ամբողջ իշխանությանը»։
Նա նաև վստահեցրել է, որ Ղազախստանի քաղաքական վերնախավում հակամարտություն չկա: