Ուկրաինան 100 հազարով կավելացնի զինված ուժերի թվակազմը |factor.am|

factor.am: Ուկրաինայի զինված ուժերի թվակազմն առաջիկա երեք տարում կավելանա 100 հազարով։ Բացի այդ, երկիրը կավելացնի պայմանագրայինների ծառայության ժամկետը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել օրենսդիրներին՝ մնալ միասնական և խուճապ չսերմանել ռուսական ռազմական հարձակման սպառնալիքի պատճառով։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը կհամաձայնեցվի մոտ ապագայում։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք առաջիկա օրերին Բեռլինում խորհրդականների հաջորդ հանդիպման ժամկետների համաձայնեցման շուրջ, որտեղ, հուսով եմ, համաձայնություն ձեռք կբերվի «Նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման վերաբերյալ։

Այս հրամանագիրն Ուկրաինայի՝ պրոֆեսիոնալ բանակին անցնելու սկիզբն է։ Այս հրամանագիրը այն պատճառով չէ, որ շուտով պատերազմ է սպասվում, այս հրամանագիրը նրա համար է, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն հաստատվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.