Բողոքի ալիք Վրաստանում. խոշոր քաղաքների բնակիչները պահանջում են գների նվազեցում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի եւ Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով: Այդ մասին Sputnik Վրաստանի թղթակիցը պատմում Է իրադարձությունների վայրից:

Մի քանի տասնյակ մարդ ձեռքներին պլակատներ են բռնել հետեւյալ մակագրություններով՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ լուր կա աշխատանքի տեղավորման մասին», «Հնդկաձավարը թանկացել Է 80 տոկոսով»: Հավաքվածների խոսքով՝ Վրաստանը տեղ Է գտել այն երկրների տասնյակում, որոնց բնակիչներն ապաստան են խնդրում արտասահմանում: «Վրաստանը դառնում Է թոշակառուների երկիր: Երիտասարդությունը մեկնում Է:

Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից: Սա լիակատար աղետ Է»,-ասել Է ակտիվիստ Գեորգի Մումլաձեն: Բողոքողները իշխանություններից պահանջում են՝ փոխել սակագների բարձրացման քաղաքականությունը եւ արմատախիլ անել կոռուպցիան, որը, նրանց խոսքով, կրկին հայտնվել Է երկրում:

«Մարդկանց խոստացել են սակագները նվազեցնել կիսով չափ, վառելանյութի գները նվազեցնել առնվազն մեկ լարիով»,-ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն: Ակցիաների վայրում մոբիլիզացվել են ոստիկանության պարեկային եւ պահակային ծառայության աշխատակիցները: Հանրահավաքներն անցկացվում են առանց անկարգությունների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.