Նազարբաևը զրկվել է Ղազախստանի քաղաքականության վրա ազդելու հնարավորությունից |hetq.am|

hetq.am: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, քվեարկել է օրենսդրական փոփոխությունների օգտին, որոնք չեղարկում են երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Ղազախստանի քաղաքականության հիմնական ուղղությունների համաձայնեցման անհրաժեշտությունը։ Նման փոփոխությունների իրականացումը նախաձեռնել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատգամավորները։

Որպեսզի օրենսդրական փոփոխությունները մտնեն ուժի մեջ, անհրաժեշտ է, որ այն ստորագրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 

Դեռ 2000 թվականին Ղազախստանում օրենսդրական կարգով սահմանվել էր ելբասիի կարգավիճակը, իսկ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների համաձայնեցումը Նազարբաևի հետ օրենսդրական կարգով ամրագրվել 2010 թվականին։ 

«Հանրապետության սահմանադրական մի քանի օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը ենթադրում է նաև փոփոխություններ «Առաջին նախագահի մասին» օրենքում։ Դրանցով Նազարբաևը զրկվել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի և Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոններից։ Այդուհանդերձ, Ղազախստանի նախկին նախագահը կմնա հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ և կպահպանի կառավարությունում և խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում զանգվածային ցույցեր և անկարգություններ էին։ Դրանք մեկնարկել էին երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում։ Ի սկզբանե մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելով գազի գների թանկացման դեմ։ Ավելի ուշ, պահանջները քաղաքականացվեցին։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.