Վրաստանի գնացքներում հայտարարությունները այլևս ռուսերեն չեն լինի |armtimes.com|

armtimes.com: Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ աշխատող Stadler ֆիրմային գնացքներում ուղևորներին այլևս ռուսերենով չեն ողջունի:

«Վրացական երկաթուղի» ընկերության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ այդ փոփոխությունը կապված չէ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան կատարած այցի հետ, հայտնում է Aliq-ը:

«Արդեն 4 ամիս է ուղևորների համար ռուսերեն ոչինչ չի հայտարարվում: Այս որոշումը կայացվել է ծառայության բարելավման համար, քանի որ երեք լեզուներով հայտարարությունը չափազանց երկար էր և որոշակի անհանգստություն էր պատճառում ուղևորներին: Ընտրության արդյունքում կանգ առանք անգլերենի վրա, որպես միջազգային լեզու», — ասվում է հաղորդագրության մեջ:

2016 թվականի գարնանը Վրաստանը շվեյցարական Stadler ընկերությունից մի քանի երկհարկանի գնացք է ձեռք բերել: Այս գնացքները շահագործվում են նույն թվականի հուլիսից Թբիլիսի-Բաթումի և հակառակ ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.