Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հրավիրում եմ քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը։
Այսօր թիվ 164 հիմնական դպրոցում Երևանի քաղաքապետարանի նորանշանակ ներկայացուցիչները երկրորդ անգամ տապալել են տնօրենի ընտրությունը՝ չներկայանալով։ Ենթադրվող նպատակը՝ թույլ չտալ որպեսզի այլընտրանքային թեկնածուն (որը պատրաստվում էր առաջադրվել) մասնակցի ընտրությանը և հին տնօրենը հնարավորություն ստանա նշանակվել արդեն քաղաքապետի կողմից։
Մենք տարբեր դպրոցներից տեղեկություններ ենք ստանում, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները սպասարկում են հին ցանցերի շահերը։ Շուտով հարցի մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք լրատվամիջոցներին և համապատասխան հարցում կանենք քաղաքապետարանին։»