shantnews.am: Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը համախոհների հետ ավտոերթ է կազմակերպել Թբիլիսիի փողոցներում`շարժվելով Հանրապետության հրապարակից մինչև «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն: Ճանապարհին ակցիայի մասնակիցները ՆԳ նախարարության շենքի մոտ պահանջել են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
«Գիորգի Գախարիան պետք է պատասխան տա հունիսի 20-ին տեղի ունեցածի համար: Նա պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից: Այս պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվել վերջին 14 օրվա ընթացքում: Երեկոյան մենք կմիանանք խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին, որտեղ ևս մեկ անգամ կպահանջենք Գախարիայի հրաժարականը»,- ասել է ակցիայի մասնակիցներից Բեսո Շենգելիան: