Վրաստանից ՌԴ գինու արտահանման աճ է արձանագրվել. ավելի քան 25 մլն շիշ՝ վեց ամսվա ընթացքում |factor.am|

factor.am։ 2019 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից ՌԴ գինու արտահանման աճ է գրանցվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի Գինու ազգային գործակալության տվյալները: Դրանց համաձայն՝ այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան ավելի քան 25 միլիոն շիշ գինի է արձահանվել, ինչը 6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Վրացական գինու արտահանման ոլորտում երկրորդ տեղում տեղում Ուկրաինան. այս տարվա առաջին կիսամյակում՝ ավելի քան 3.7 միլիոն շիշ: Առաջին հնգյակում են նաև Չինաստանը (ավելի քան 3.5 մլն շիշ), Լեհաստանը (1.8 մլն) և Ղազախստանը (1.6 մլն): Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին վեց ամիսներին Վրաստանը շուրջ 40.5 միլիոն շիշ գինի է արտահանել 44 երկիր, ինչը 6 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արտահանման ընդհանուր ծավալը գերազանցել է 98 միլիոն դոլարը, ինչը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:

Հիշեցնենք, որ օրերս առաջ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր Վրաստանից Ռուսաստան ներմուծվող ալկոհոլային արտադրանքի որակի վատթարացման մասին՝ նշելով, որ մի շարք ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ տարածք արգելվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.