shantnews.am։ Վաղ առավոտյան Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած պատահարի պատճառով երկու զինծառայող մահացել է, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Միջադեպը եղել է զինծառայողներից մեկի ձեռքից տանկային արկի ընկնելու պատճառով։ Դրա պայթյունից էլ մահացել են երկու զինծառայողները։