Վրաստանում գիշերը եւս վեց ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո |armenpress.am|

armenpress.am: Անցած գիշեր Վրաստանում վեց նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո, որը փետրվարի 13-ին 6,2 մագնիտուդով տեղի Է ունեցել Դմանիսի շրջանի Սամեբա գյուղում: Փետրվարի 14-ին այդ մասին հաղորդվում Է Իլիայի համալսարանին կից Սեյսմիկ դիտազննման կենտրոնի կայքում:

Բոլոր վեց հետցնցումները տեղի են ունեցել Սամեբա գյուղի մերձակայքում: Դրանց մագնիտուդը տատանվել Է 4,5-ից մինչեւ 3,1: Կրկնական ցնցումները Թբիլիսիում չեն զգացվել:

Փետրվարի 13-ին Վրաստանում տեղի Է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են Թբիլիսիում եւ երկրի մյուս տարածաշրջաններում: Երկրաշարժն զգացվել Է նաեւ Հայաստանի հյուսիսային շրջաններում: Զոհերի եւ ավերածությունների մասին չեն տեղեկացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.