ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:
Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»: