hetq.am: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Ստորագրված հրամանի մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։
«Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք ունակ են իրենց ձեռքում զենք բռնել, կանգնել իրենց ընտանիքների, երեխաների, կանանց, մայրերի պաշտպանությանը։ Համատեղ ջանքերով մենք կհասնենք ցանկանալի և մեր բոլորի համար անհրաժեշտ հաղթանակին»,- հայտարարել է Պուշիլինը։
Համանման որոշում է ընդունել նաև Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Նա ևս արգելել է ինքնահռչակ հանրապետության տարածքից դուրս գալ 18-55 տարեկան տղամարդկանց։ Բացի այդ, նա պետական մարմիններին թույլատրել է ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից «վերցնել տրանսպորտն ու գույքը՝ պաշտպանության կարիքների նպատակով»։
Շարունակությունը՝ hetq.am կայքում