factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի խորհրդաժողովում դիմել է ՆԱՏՕ անդամ երկրներին։
Նախագահը հստակ պատասխան է պահանջում դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։
«Եթե դաշինքի ոչ բոլոր անդամներն են ցանկանում մեզ տեսնել կամ բոլորը չեն ցանկանում մեզ տեսնել, ապա անկեղծ ասեք։ Մեզ պետք են պատասխաններ, այլ ոչ թե տարիներ շարունակ փակ հարցեր»,- Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զելենսկին:
Նրա խոսքով ՝ Ուկրաինային ասում են ՝ «դռները բաց են, բայց առայժմ կողմնակի անձանց մուտքն արգելված է»: