factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի ուղարկումն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ բացառվում է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, գրում է «Իզվեստիան»։
«Ո՛չ, դա անհնար է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական ու խաղաղարար ուժերի կիրառումը։ Նրանք կարող են օգտագործվել միայն ՀԱՊԿ տարածքում»,- ասել է Թլեուբերդին լրագրողների հետ զրույցում։
Ղազախ պաշտոնյայի խոսքով՝ ՄԱԿ-ն ունի իր խաղաղապահ ուժերը, հետևաբար՝ «այդ հարցը գործնական հարթության վրա չէ»։