Մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել, և հետո կորոշենք ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ վերլուծում է ռուսական պատվիրակության հետ երկուշաբթի օրը տեղի ունեցած բանակցությունները, որը 5 ժամ էր տևել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Արդար բանակցություններ կարող են լինել, եթե մի կողմը մյուսին չի հարվածում հրթիռային հրետանիով։ Առայժմ մենք չունենք արդյունքը, որ կուզեինք ստանալ։ Ռուսաստանը հայտնեց իր դիրքորոշումը, իսկ մենք ներկայացրինք պատերազմը ավարտելու մասին մեր հակափաստարկները։

Մենք որոշ ազդակներ ստացանք։ Երբ մեր պատվիրակությունը վերադառնա Կիև, մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել, և հետո կորոշենք ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի Գոմելի մարզի տարածքում տեղի են ունեցել ռուսական և ուկրաինական կողմերի բանակցությունները։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Կրյաժև/Sputnik/AP 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.