Georgian Airways-ը Թբիլիսիից Մոսկվա՝ Երեւանով, մոտ 40 հազար ուղեւոր կտեղափոխի |news.am|

news.am: Մոտ 40 հազար մարդ հուլիսի 8-ից մինչեւ հոկտեմբեր Թբիլիսի-Մոսկվա եւ հակառակը չվերթերի տոմսեր է գնել, բայց ՌԴ-ից ուղիղ ավիակապի ժամանակավոր արգելքի պատճառով Georgian Airways ավիաընկերությունը նրանց կառաջարկի այլընտրանքային Թբիլիսի-Երեւան-Մոսկվա երթուղին։ Այս մասին ուրբաթ ասել է ավիաընկերության առեւտրային փոխտնօրեն Թամար Թանդաշվիլին վրացական Pirveli հեռուստաընկերության եթերում։

«Մոտավորապես 40 հազար մարդ հուլիսի 8-ից մինչեւ հոկտեմբեր ներառյալ տոմսեր է գնել։ Համապատասխանաբար, ավիաընկերությունը որոշում է ընդունել գործընկեր հայկական ավիաընկերության օգնությամբ առաջարկել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա երթուղին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուղեւորները ստիպված չեն լինի լրացուցիչ վճարել փոփոխված երթուղու համար, պարզապես պետք է փոխեն տոմսերը եւ ուղեւորվեն Երեւանով։

Թանդաշվիլու խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը 10-15 տոկոսով կավելացնի ավիաընկերության ֆինանսական ծախսերը։ «Ռուսական շուկան շատ կարեւոր էր մեզ համար։ Ամեն օր Georgian Airways-ը կատարել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երեք չվերթ։ Ընկերությունը թռիչքներ է կատարել ոչ միայն Մոսկվա, այլ նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներ»,- ընդգծել է նա։

Թանդաշվիլին նաեւ նշել է, որ ավիաընկերությունը կսկսի կատարել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա չվերթերը հուլիսի 8-ից, օրը երկու անգամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.