Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ․ ամփոփ

Աշխարհի մի շարք երկրներ նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։

Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 բանկերի և պետական հաստատությունների դեմ։ Դրանք տարածվում են, մասնավորապես, Ռուսաստանի ֆինանսների նախարարության, «Սբերբանկի», «Ալֆաբանկի», «Գազպրոմբանկի», ՎՏԲ-ի վրա։ Սահմանափակումներ են գործում նաև ռուս օլիգարխներ Օլեգ Դերիպասկայի, Վիկտոր Վեկսելբերգի վրա։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի ԱԳՆ-ն։

Նոր Զելանդիան հայտարարել է նոր պաժամիջոցների առաջին փաթեթի մասին։ Այցելությունների սահմանափակումներն ու ակտիվների սառեցման մասին որոշումը վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Անվտանգության խորհրդի 12 անդամներին։ Սահմանափակումներ են գործելու նաև ռուսաստանցի 300 քաղաքական գործիչների, զինվորականների և այլ անձանց, ինչպես նաև 19 կազմակերպությունների՝ այդ թվում «Պրոմսվյազբանկի» համար։ Այս մասին տեղեկացրել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունը։

Ճապոնիայի իշխանությունն իր պատժամիջոցային ցանկում ներառել է ինը կազմակերպություն և 15 պաշտոնատար անձ, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ռումինիայի հարկային վարչարարության ազգային գործակալությունը արգելանք է դրել երկրում ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ներկայացուցչության բանկային հաշիվների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի պաշտոնական ակտերի հրապարակման համար նախատեսված Monitorul Oficial ամսագիրը։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“As the queue reached me, the bread had already run out. I bought watermelon to eat instead of bread” [Blockade from the inside]

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.