Թուրքիայում ինֆլյացիան կարող է անկառավարելի դառնալ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) մակարդակը կարող է ոչ միայն չնվազել, այլև ընդհանրապես դուրս գալ վերահսկողությունից։ Այս մասին ահազանգել է թուրք պրոֆեսոր և լրագրող Էմրե Ալքինը։

Անդրադառնալով մարտին երկրում գրանցված ինֆլյացիայի մակարդակին՝ Ալքինը արձանագրել է, որ նախորդ ամիս ամենաբարձր գնաճը գրանցվել է առողջապահության, սննդի և կրթության ոլորտներում, որոնք բնակչության հիմնական պահանջմունքների ոլորտներն են։

Պրոֆեսորը համոզված է, որ միայն որոշակի ապրանքների գների ժամանակավոր զեղչերով հնարավոր չէ պայքարել գնաճի դեմ․ անհրաժեշտ են ավելի համակարգված և կայուն լուծումներ։ Ալքինի խոսքով՝ մինչ օրս Թուրքիայում ինֆլյացիայի աճի դեմ կիրառված միջոցներն իրականում արտակարգ դրություններում օգտագործվող մեթոդներ են, որոնք երկարատև ժամկետում որևէ շոշափելի արդյունք չեն տալիս։

Մասնագետի կարծիքով՝ գների իրական իջեցումը հնարավոր է միայն ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի նվազեցման միջոցով, որպեսզի արտադրողներն ու ծառայություններ մատուցողները կարողանան հանրությանն իրապես ավելի էժան ապրանքներ ու ծառայություններ մատուցել։ «Եթե դա չարվի, գնաճը կարող է դուրս գալ վերահսկողությունից», – պնդում է Ալքինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.