Ես ոչ մեկին չեմ առևանգել. Սամվել Ալեքսանյան |news.am|

news.am։ Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ որևէ մեկին առեւանգել է կամ ատրճանակ պահել ճակատին։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 7–ին, ասել է Սամվել Ալեքսանյանը, որը որպես ԵԿՄ անդամ ներկա էր ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարին։

Հիշեցնենք, որ հաղորդավար Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է, ատրճանակ է պահել ճակատին։

«Չէ ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առեվանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել»,– ասել է Սամվել Ալեքսանյանը։

Երբ լրագրողները հետաքրքվեցին հեղափոխությունից հետո գործարարի բիզնեսներով, նա ձեռքը թափահարեց և ասաց. «Վսյո, վյսո։ Ոչ մի հարցի չեմ պատասխանի»։

Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, օրակարգում է ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունը, առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ես ասել եմ, որ «Մարտի 1»-ի հետ կապ չունեմ». Սամվել Ալեքսանյան |factor.am|

Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է |pastinfo.am|

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները 2018-ին ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ տարիներին. Դավիթ Անանյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.