ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը

tert.am: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆին ու Գուս Բիլիրակիսին է միացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև, որի նպատակն է ԱՄՆ քաղաքականության մեջ հետևյալ դրույթների ամրագրումը.

1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,
2. ԱՄՆ կառավարության կողմից այս հանցանքի պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,
3. Ժամանակակից աշխարհում նման հանցանքները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ ուսուցում կազմակերպելու կարևորության գիտակցում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների երկկուսակցական նախաձեռնությունը՝ կարևորելով հատկապես այն, որ ԱՄՆ ապագա սերունդները պետք է կրթության միջոցով տեղեկացված լինեն հայերի դեմ կազմակերպված հանցագործության փաստերի մասին:

Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով բանաձևի մասին, նշել է, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրության իրականացրած և 1,5 մլն հայի կյանք խլած ցեղասպանությունը «սոսկ անցյալի փաստ չէ, այլ ներկայում առկախված սպառնալիք»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.