Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կիև |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է խորհրդարանական պատվիրակության՝ Ուկրաինա այցի մասին:

«Ես Կիև եմ ժամանել վրացի պատգամավորների հետ, որպեսզի Ուկրաինային փոխանցեմ Վրաստանի ուղերձը. մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային։ Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Պապուաշվիլին։

Կիև այցելած պատվիրակության կազմում են նաև խորհրդարանի փոխնախագահներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ Տալակվաձեն և Լևան Իոսելիանին, սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Բեկա Օդիշարիան, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.