Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը գրառում է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ․
«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,-Հունաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ գրել է նախարարը։