armtimes.com: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Այդ մասին ադրբեջանական «ONA» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Հաջորդ շաբաթ Բաքուն եւ Երեւանը միաժամանակ կհայտարարեն նախարարների հանդիպման ամսաթիվը: Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա անձամբ է ցանկություն հայտնել մասնակցելու դրան», – ասել է նա: